Համանախագահները տարածաշրջանում կմնան այնքան, որքան անհրաժեշտ է. ԵԱՀԿ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանից կվերադառնան նախ՝ Բեռլին՝ զեկույց ներկայացնելու համար, իսկ հետո կգնան ԵԱՀԿ՝ մի քանի շաբաթ անց: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին:
«Նրանք (համանախագահները) հիմա տարածաշրջանում են ու այնտեղ կմնան այնքան, որքան անհրաժեշտ է այն բանի համար, որ որոշակիանան հետագա քայլերն ու տեսնեն, թե ինչ է հարկավոր անել: Հետո նրանք ամեն ինչի մասին պետք է զեկուցեն նախագահին: Այնպես որ, կարծում են, որ նրանք կգնան Բեռլին, իսկ հետո իրենք անձամբ կորոշեն, թե երբ կգնան Վիեննա»,- ասել է նա:
Զանիերն ընդգծել է, որ համանախագահների առաքելությունը ժամկետային սահմանափակումներ չունի, սակայն «նրանք պետք է գան զեկույց ներկայացնելու համար, ու կարծում եմ, որ դա մի քանի շաբաթվա հարց է»: