ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով հատուկ նիստ կհրավիրի իրավիճակի վատթարացման պարագայում. ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն պատրաստ է նոր՝ հատուկ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով, եթե իրավիճակն այնտեղ վատթարանա, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին:

«Մենք երկուշաբթի օրը հատուկ նիստ էինք հրավիրել: Մշտական խորհուրդն ամեն շաբաթ հանդիպումներ է անցկացնում ու քննարկում բոլոր հարցերը: Երեկ մշտական խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղը: Հաջորդ շաբաթ նույնպես ԼՂ հարցը քննարկելու ենք»,- ասել է նա:

Զանիերն ընդգծել է, որ ԵԱՀԿ մշտական խորհուրդը նոր հատուկ նիստ կհրավիրի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, երբ նրանք վերադառնան տարածաշրջանից:

«Իհարկե, եթե իրավիճակն այնտեղ բացասական շրջադարձ ունենա, մենք ստիպված կլինեին հատուկ նիստ անցկացնել: Մենք դեռ ոչինչ չենք պլանավորել մինչև համանախագահների վերադարձը»,- հավելել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը:

Տեսանյութեր

Լրահոս