«Այս ամենին ընդառաջ՝ պիտի փորձեն հայ-թուրքական սահմանը բացել: Հակառակ դեպքում լավ սցենար չի նախատեսվում Թուրքիայի համար: Թուրքիայի ներսում ավելի շատ կխոսեն Ցեղասպանության մասին, հայկական տեսակետն ավելի շատ կքննարկվի ամբողջ աշխարհում»:
Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 30 հազար զինվորական ԱՄՆ-ից և 56 հազար էլ՝ Հարավային Կորեայից: Զորավարժություններին մասնակցում են ևս 7 երկրի զինվորականներ, իսկ ԿԺԴՀ-ում այս ռազմական նախաձեռնությունը դատապարտող բողոքի ցույցեր են:
Ասանժը ելույթ է ունեցել Էկվադորի դեսպանատան պատշգամբից:
ՄԱԿ-ի առաջին դիտորդները սկսել են լքել Սիրիան այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն չերկարացրեց առաքելության մանդատի ժամկետը: Ըստ կազմակերպության մամլո խոսնակ Ջուլիեթ Տոմայի խոսքերի` ներկա դրությամբ Սիրիայում է գտնվում գրեթե 100 դիտորդ: Նախատեսվում է, որ նրանք բոլորը կլքեն Սիրիան առաիկա ժամերի ընթացքում:
Ռոմնին ասել է, թե ցանկանում է ԱՄՆ բանակը հասցնել նախկին նախագահ Ջորջ Բուշի իշխանության տարիներին եղած թվին: Ռոմնին եւ նրա կուսակիցները կարծում են, որ Իրաքում եւ Աֆղանստանում հակամարտության ակտիվ փուլի ավարտից հետո ամերիկյան զինված ուժերը անհիմն կերպով կրճատվել են, ինչը նվազեցրել է ԱՄՆ անվտանգության մակարդակը:
Ներկայում նման մեղադրանքներով ստուգումներ են անցկացվում ևս 5 խոշոր եվրոպական` ABN Amro, Barclays, Credit Suisse, Lloyds և ING բանկերում:
Սերգեյ Լավրովի փոխանցմամբ՝ ՌԴ-ն Իրանի միջուկային հարցի շուրջ Ստամբուլում և Մոսկվայում անցկացված բանակցությունները ձախողված չի համարում: «Նրանք, ովքեր խոսում են ձախողման մասին, ցանկանում են հիստերիկ հռետորություն պարտադրել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Նրան ազատ արձակելու կոչերով հանդես էին եկել ինչպես տեղի իրավապաշտպանները, այնպես էլ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
«Ռուսներն իմացել են, որ այդ նավերում միայն ջուր չէ: Եղել են նաև ծանր հրթիռակիրներ, Թուրքիայում ու Ռումինիայում օդային բազաները բերվել էին մարտական պատրաստվածության: Ամերիկացիներն այդ ժամանակ (2008թ.-ի ռուս-վրացական պատերազմի օրերին) շատ վճռական էին տրամադրված»,- խոստովանել է նախագահը:
Միևնույն ժամանակ Բլեյքը շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Ուզբեկստանին, նույնիսկ Աֆղանստանից խաղաղարար ուժերի դուրսբերումից հետո:
Այս շաբաթ ավելի վաղ հանձնախումբը նույնաբովանդակ կոչով դիմել էր նախագահ Բարաք Օբամային:
Միևնույն ժամանակ, Սիրիայի երկրորդ խոշոր քաղաք Հալեպում մարտերը կառավարական ուժերի և Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչների միջև շարունակվում են: Կառավարական զորքերը գրոհայիններին դուրս են մղում Սեյֆ էդ Դաուլա շրջանից: Դա վերջինն է այն երեք շրջաններից, որոնք գտնվում էին գրոհայինների տիրապետության տակ:
Ըստ գործակալության` Շարաան աջակցություն է հայտնել Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի նորանշանակ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հարավային Կորեան ու ԱՄՆ-ն օգոստոսին համատեղ զորավարժություններ կանցկացնեն` մարտական պատրաստականությունը բարձրացնելու նպատակով:
Սիրիայի փոխնախագահ Ֆարուք ալ- Շարաան լքել է հայրենիքն ու փախել Հորդանան` անցնելով ընդդիմության կողմը, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Այս լուրը պաշտոնական Դամասկոսը դեռ չի հաստատել:
Հալեպահայերի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համաձայն` ռումբի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է նաեւ համայնքի ներկայացուցիչ Մեսրոպ Չինչինյանը: Նա վիրահատության է ենթարկվել, վիճակը բարելավվում է:
Պան Գի Մունը հույս ունի, որ տարածաշրջանի բոլոր երկրները կօգտագործեն իրենց ձայնը, որպեսզի նվազեցնեն, այլ ոչ թե մեծացնեն լարվածությունը:
Այդ երկրի ԱԳՆ-ն լուրջ անհանգստություն է հայտնել Լիբանանում օտարերկրացիների, այդ թվում` Թուրքիայի քաղաքացիների` օգոստոսի 15-ին և 16-ին առևանգումների հետ կապված:
65 ամյա Մատրոնեն գլխավորում է իր ազգանունը կրող մաֆիոզ կլանը, որն ընգրկված է նեապոլիտանական «Կամորա» խմբավորման մեջ:
Ըստ ամենայնի, նա նույնիսկ հավատում է, որ մոսկովյան բողոքի ակցիաներն իսկապես վճարված են, իսկ Ուրալի աշխատավորներն անկեղծորեն սատարում են իրեն:
Արտահայտման ազատությունը, իր ավանդական ու ժամանակակից ձևերով ձևաչափերով անդառնալիորեն կարող է վնասվել, եթե ներկա փորձն ու հիմնարար օրենքները չփոխվեն:
Մոսվկայի Խամովնիչեսկի դատարանը հրապարակել է «Pussy Riot» խմբի անդամներ Մարիա Ալյոխինայի, Նադեժդա Տոլոկոննիկովայի և Եկատերինա Սամուցևիչի դատավճիտը. նրանք դատապարտվել են երկու տարվա ազատազրկման, որը կանցկացնեն ընհանուր ռեժիմի բանտում:
Նախկին նախագահի եղբայրը՝ Ալմուրադ Ալիևը, հայտարարել է, որ հավատում է թունավորման տարբերակին:
Ցուցարարները Ռուսաստանից պահանջում են դադարեցնել Ասադի ռեժիմի աջակցությունը:
Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Միաժամանակ, երկու ուժերի հակամարտության ամենաթեժ օջախը շարունակում է մնալ Սեյֆ Ալ-Դաուլա թաղամասը, որտեղ մարտերը շարունակվում են: Ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական զորքերն ազատագրել են Սալահադդին թաղամասը, որը կարևոր ռազմավարական նշանակություն ուներ:
Առողջական վիճակի բավարար չլինելու պատճառով Տիմոշենկոն չի կարող ներկա լինել դատին: Այդ պատճառով դատն արդեն մի քանի անգամ հետաձգվել է:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ոստիկանը համախոհ չի ունեցել:
Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի մոտ ոստիկանությունն այսօր ձերբակալել է «Ռուսաստանի Միացյալ քաղաքացիական ֆրոնտի» նախագահ Գարրի Կասպարովին: