
Հալեպում և Իդլիբում ավիահարվածների զոհ է դարձել 68 մարդ, կան տասնյակ վիրավորներ

Թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Բաշար Ասադի ռազմաօդային ուժերի և ռուսական ավիացիայի ռմբակոծությունների հետևանքով Իդլիբ և Հալեպ նահանգներում սպանվել է 68 մարդ, ևս 78-ը վիրավորվել է։
Իդլիբում ռմբակոծվել է տեղի շուկաներից մեկը, ինչի հետևանքով սպանվել է 27 մարդ, 40-ը վիրավորվել է, Կաֆր Նաբի շրջանում ռմբակոծությանը զոհ է գնացել 12 մարդ, 23-ը վիրավորվել է։
Նոյեմբերի 15-ից Հալեպի արևելքում սպանվել է 773 մարդ։