Բաժիններ՝

Ուզբեկստանի նախագահ է ընտրվել Շավքաթ Միրզիյոևը

Ուզբեկստանի նոր նախագահ է ընտրվել երկրի նախագահի պաշտոնակատար Շավքաթ Միրզիյոևը, հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով երկրի ԿԸՀ-ին։

Ուզբեկստանի ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Շավքաթ Միրզիյոևի օգտին քվեարկել է ընտրողների 88.61 տոկոսը։

Արդյունքների հրապարակումից հետո վերջինս ելույթ է ունեցել միտինգում ու շնորհակալություն հայտնել իր նախկին մրցակիցներին։

Հոկտեմբերի 28-ին ԿԸՀ-ն գրանցել էր 4 թեկնածուի՝ երկրի ղեկավարի պաշտոնակատար Շավքաթ Միրզիեև, Խաթամժոն Կետմոնով, Սարվար Օթամուրադով, Նարիմոն Ումարով։
Դիտորդները գրեթե չեն կասկածում, որ հաղթանակելու է Միրզիևը:

Երկրում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել էին երեկ՝ կապված նախագահ Իսլամ Քարիմովի մահվան հետ, որը մահացել էր սեպտեմբերի 2-ին 78 տարեկան հասակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս