Բաժիններ՝

Քերին մեկնել է Գերմանիա՝ Շտայնմայերի հետ բանակցությունների

Ջոն Քերին ժամանել է Գերմանիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպումները, ինչպես նաև Սիրիայում և Ուկրաինայում վիճակը, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ կվարի իր գործընկերոջ՝ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։

Եվրոպական շրջագայության ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը դեկտեմբերի 6-7-ը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Դեկտեմբերի 7-8-ը Համբուրգում Քերին կմասնակցի ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։

Վերջինս կհայտարարի կազմակերպության բոլոր՝ 57 անդամների կողմից կազմակերպության սկզբունքների ու պարտականությունների կատարման մասին, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտի ու ռազմական անվտանգության ոլորտներում, ասված է Պետդեպի կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս