![](/banners/BeFunky-design.jpg)
Խոշոր ջրհեղեղ Իսպանիայում, կան զոհեր
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/1919464.jpg)
Իսպանիայի հարավում հորդառատ անձրևների պատճառով Կադիս քաղաքում զոհվել է 2 մարդ, գրում է El Pais-ը։
Հաղորդվում է, որ զոհվել է 26-ամյա մի կին և Endesa էներգետիկ ընկերության աշխատակիցը, որին քշել է ջուրը աշխատանքի ժամանակ։
Բացի այդ՝ Մալագա նահանգում ուժեղ անձրևները ջրածածկ են արել ավտոտնակներ, տներ ու գրասենյակային շինություններ, փակ են դպրոցները։
Մալագա քաղաքում ամբողջությամբ ջրածածկ է առափնյա հատվածը, շինություններ են ջրածածկ եղել։
Տարհանվել է մի քանի հարյուր մարդ։