Բաժիններ՝

Թրամփն ընտրել է իր կաբինետի առաջին աֆրոամերիկացուն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախկին նյարդավիրաբույժ Բեն Կարսոնին նշանակել է ԱՄՆ բնակարանային շինության և քաղաքային զարգացման նախարար, հայտնում է The Washington Post-ը։

«Ես հուզված եմ և ուրախ եմ բժիշկ Բեն Կարսոնին նշանակել բնակշինության և քաղաքային զարգացման նոր նախարար»,- հայտարարել է Թրամփը։

Նշվում է, որ Կարսոնն առաջին աֆրոամերիկացին է ԱՄՆ նախարարների նոր կաբինետում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հանրապետական կուսակցության փրայմերիզին մասնակցած Բեն Կարսոնն ընդունել է Թրամփի առաջարկը՝ զբաղեցնել ԱՄՆ բնակարանային շինության և քաղաքային զարգացման նախարարի պաշտոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031