Բաժիններ՝

Պենտագոնում գաղտնի զեկույց են պատրաստում Թրամփի համար. СNN

Շտաբների պետերի կոմիտեն ավարտում է գաղտնի ռազմական զեկույցի մշակումը՝ նախատեսված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար, հայտնում է СNN-ը։
Զեկույցի նախապատրաստությունը կատարվել է մի քանի ամիս՝ շտաբների պետերի կոմիտեի պետ Ջոզեֆ Դանֆորդի ղեկավարությամբ։

Փաստաթղթում նկարագրված են 5 հիմնական սպառնալիքները՝ Իրան, Հյուսիսային Կորեա, Չինաստան, Ռուսաստան և ծայրահեղականություն։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այդ զեկույցը պատրաստվել է՝ անկախ այն բանից, թե ով է հաղթանակելու ԱՄՆ նախագահական ընտրություններում։
Ավելի վաղ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել էր այն մասին, որ Պենտագոնը կվերանայի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ռազմավարությունը Դոնալդ Թրամփի խնդրանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031