
Ռուսաստանը Սիրիայում С-300 համակարգերի դիվիզիոն է տեղակայել

Ռուսաստանցի զինվորականները Սիրիայում տեղակայել են զենիթային С-300 համակարգերի դիվիզիոն։ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը։
«Տարտուսի նյութատեխնիկական ապահովման կետում զենիթային С-300 հրթիռային դիվիզիոնի տեղակայման համար կառուցվել է լիարժեք զինվորական ավան՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով»,- ասել է Բուլգակովը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ Սիրիա է ուղարկվել С-300 մարտկոց, իսկ դիվիզիոնը կարող է ներառել միանգամից մի քանի մարտկոց։