ՌԴ-ում 10 երեխայի մահվան ելքով ավտովթարից հետո կան ձերբակալվածներ
Քննիչները ձերբակալել են Տյումեն-Խանտի-Մանսիյսկ ավտոմայրուղում ՃՏՊ-ի վարորդներին, որին զոհ էին գնացել մարզական ակրոբատիկայի մասնակիցները։
Հետաքննության տվյալով՝ ավտոբուսի և բեռնատարի վարորդները կոպտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները։
Ավտոբուսը, բեռնատարն ու երկու մարդատար մեքենաները բախվել էին Տյումեն-Խանտի-Մանսիյսկ ավտոմայրուղում նախօրեին։
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 12 մարդ, որոնցից 10-ը՝ երեխաներ։
Վնասվածք է ստացել 34 մարդ, այդ թվում՝ 27 դեռահաս։ 24 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 12-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Հոսպիտալացվածներից 11-ը ենթարկվել է վիրահատության։
Ավտոբուսում գտնվել է մարզական ակրոբատիկայի մանկական թիմը, որը Նեֆտեյուգանսկ էր վերադառնում մրցություններից։
Խանտի-Մանսիյսկում դեկտեմբերի 5-ը հայտարարվել է սգո օր։