Բաժիններ՝

Ռուսաստանցիների 56%-ն ափսոսում է ԽՍՀՄ-ի փլուզման համար. հարցում

Համաձայն «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքների՝ Ռուսաստանի բնակիչների գրեթե կեսը կարծում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հնարավոր էր խուսափել։

Հարցման մասնակիցների 56%-ն ափսոսում է ԽՍՀՄ-ի փլուզման համար։ Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 29%-ը կարծում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումն անխուսափելի էր։

Խոսելով փլուզման պատճառների մասին՝ հարցվածները գլխավոր պատճառների թվում նշել են «Ելցինի, Կրավչուկի և Շուշկևիչի անպատասխանատու ու ոչնչով չհիմնավորված դավադրությունը» (29%), «ԽՍՀՄ-ին թշնամական օտարերկրյա ուժերի դավադրությունը» (23%), ԽՍՀՄ-ի ղեկավարությունից, Գորբաչովից ու նրա շրջապատից բնակչության ունեցած դժգոհությունը (21%)։

Նրանք, որոնք ափսոսում են այն մասին, որ ԽՍՀՄ-ը այլևս չկա, ասել են, որ խախտվել է միասնական տնտեսական համակարգն ու մեծ կայսրությանը ունեցած պատկանելությունը (հարցվածների 53% և 43%-ը համապատասխանաբար)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս