Բաժիններ՝

Տուսկը շնորհավորել է Ավստրիայի նորընտիր նախագահին

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը շնորհավորել է Ալեքսանդեր Վան դեր Բելլենին Ավստրիայի նախագահական ընտրություններում հաղթանակելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։

«Ես ուրախ եմ անկեղծ շնորհավորել Ձեզ Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Եվրոպական խորհրդի և անձամբ իմ անունից Ձեզ ցանկանում եմ հաջողություններ մաղթել ձեր նախագահական ժամկետում»,- ասված է Տուսկի նամակում։

Ավստրիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ անկախ թեկնածու եւ «Կանաչներ» կուսակցության նախկին առաջնորդ Ալեքսանդեր Վան դեր Բելլենը Ավստրիայի կրկնական նախագահական ընտրություններում հավաքում է ձայների 53,4 տոկոսը: Սրանք են քվեաթերթիկների 70 տոկոսի հաշվման հիման վրա ընտրությունների առաջին արդյունքները, որոնք հրապարակել է APA ավստրիական լրատվական գործակալությունը:

Աջ կուսակցությունից թեկնածու Նորբերտ Հոֆերի օգտին քվեարկել Էր ընտրողների 46,6 տոկոսը: Նախնական տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է գրեթե 75 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս