Ղրղըզստանի նախագահը չհայտարարված արձակուրդ է գնացել
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն այսօր աշխատանքային արձակուրդ է վերցրել, հայտնել են երկրի ղեկավարի աշխատակազմից։
Ընդ որում՝ գերատեսչությունում չեն նշել, թե որքան է տևելու նախագահի հանգիստը։ Դեկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսում Աթամբաևը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս պլանավորում է արձակուրդ վերցնել, որպեսզի զբաղվի երկրի զարգացման նոր ռազմավարության մշակմամբ։
Դեկտեմբերի 11-ին Ղրղըզստանում պետք է տեղի ունենա հանրաքվե Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ։
Այս տարի Աթամբաևն արդեն մի քանի անգամ կարճատև արձակուրդ է վերցրել, որոնցից մեկը՝ հիվանդության պատճառով։ Նյու Յորք մեկնելիս նրա ինքնազգացողությունը վատացել էր և նա տեղափոխվել էր հոսպիտալ։