Բաժիններ՝

Թուրքիայում ջիներին քշող կլինիկա է բացվել

Ստամբուլի Իքիթելի շրջանում իր աշխատանքն է սկսել Բարոյական առողջության կենտրոնը, որը կատարում է բիոէներգետիկայի պրոցեդուրաներ, հոգու թերապիա և այլն։

Ինչպես հայտնում է Posta թերթը, կլինիկայի հայտարարության մեջ ասվում է, որ սա Թուրքիայում առաջին կենտրոնն է, որտեղ ջիներին քշելու ու նավսը հանելու ծառայություններ են մատուցվում, ինչպես նաև աշխատում են արյուն բաց թողնելու մասնագետներ։

Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կենտրոնի աշխատանքի համար լիցենզիա չի տրամադրել։

Նշվում է, որ հետաքննություն է սկսվելու, որը պարզելու է, թե որքանով է օրինական այդ հաստատության գործունեությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031