Պուտինի երևանյան այցը չի կարող բացասաբար ազդել Անկարայի հետ հարաբերությունների վրա. Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի համար ռազմավարական գործընկեր է, և որ Հայաստանում կազմակերպված միջոցառումներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցելը չի կարող բացասաբար ազդել Անկարայի հետ հարաբերությունների վրա.

«Լիովին բնական է, որ նախագահն այլ երկրների առաջնորդների հետ գտնվել է Երևանում: Շատ կարևոր է նախագահ Պուտինի ելույթին մանրակրկիտ ծանոթանալը և շատ կարևոր է չմոռանալ, որ Թուրքիան միաժամանակ մեր ռազմավարական գործընկերն է:

Մենք ունենք դիվերսիֆիկացված հարաբերություններ: Մենք կարծում ենք, որ մեր հարաբերությունների զարգացման հեռանկարները լայն են: Ռուսաստանը գնահատում է Թուրքիայի հետ հարաբերությունները: Մենք կարծում ենք, որ հիշատակի միջոցառումներին նախագահի մասնակցությունը որևէ կերպ չի կարող ունենալ բացասական հետևանքներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930