Մեզ համար դատապարտելի և մերժելի է 1915թ. դեպքերի հարցում Ֆրանսիայի «կանխակալ ու անարդար» դիրքորոշումը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, ով Երևանում, մասնակցելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, դատապարտել էր Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ իրենց համար դատապարտելի և մերժելի է Ֆրանսիայի այդ «կանխակալ ու անարդար» դիրքորոշումը: Թուրքիայի ԱԳՆ-ը Օլանդին, ինչպես և Գերմանիայի նախագահի պարագայում է, մեղադրել է թուրքական ինքնագիտակացությանը, պատմությանն ու հասարակությանն «անհիմն մեղադրանքներ» ներկայացնելու մեջ:

Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատել է նաև Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսին` նշելով, որ նա Փարիզում հանդես է եկել «պատմական փաստերը խեղաթյուրող» հայտարարությամբ, ինչը «չի կարող ընկալվել» որպես պատմական խաղաղությանն ու բարեկամությանն ուղղված կոչ:

Թուրքիայի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ Ֆրանսիայում բնակվում է 600.000 թուրք, որոնք բացասաբար են ընդունում Ֆրանսիայի ղեկավարության այդօրինակ «խտրական» հայտարարությունները:

Տեսանյութեր

Լրահոս