Ֆրանսուա Օլանդն ու Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ-ի հարցը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ երեկոյան աշխատանքային կարճ այցով ժամանել է Ադրբեջան, ուր և տետ-ա-տետ հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այս մասին նշված է Ադրբեջանի նախագահի կայքում: Հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացում տիրող իրավիճակը:
Հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ֆրանսուա Օլանդի ցուցաբերած ակտիվության կապակցությամբ:
Նախագահները նաև շահագրգռվածություն են հայտնել երկկողմ կապերի ընդլայնման համար` ընդգծելով, որ դրա համար կան մեծ հնարավորություններ: Հանդիպման արդյունքներով հաստատվել է Ֆրանս-ադրբեջանական համալսարան ստեղծելու նախագիծը: