Միջազգային մամուլի անդրադարձը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

BBC-ն, The Guardian-ը և արտասահմանյան մի շարք այլ հեղինակավոր լրատվամիջոցներ վերջին մի քանի օրերին, մասնավորապես` այսօր, մի քանի հրապարակումներով անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

BBC-ն գրում է. «Այս պահին Հայաստանում տեղի է ունենում 1 դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված արարողակարգը: Հայաստանն ասում է, որ 1 դար առաջ զոհվել են 1.5 միլիոն անմեղ մարդիկ, սակայն այդ պատկերը վիճարկելի է Թուրքիայի համար»:

BBC-ն ներկայացրել է նաև Երևանում Հայոց ցեղասպանության տարելիցի արարողակարգի կարևորագույն հատվածները: «Այլևս երբեք» Ծաղիկի դնելու արարողակարգից հետո Սերժ Սարգսյանը դիմել է հյուրերին, ասելով.

«Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այստեղ են՝ ևս մեկ անգամ հաստատելու իրենց նվիրվածությունը համամարդկային արժեքներին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այստեղ են ասելու, որ ոչինչ չի մոռացվել, և 100 տարի անց մենք ամեն ինչ հիշում ենք»:

Մանուշակագույն անմոռուկը հարյուրամյակի խորհրդանիշն է: Հարյուրամյակի կարգախոսն է` «Հիշում եմ ու պահանջում»:

Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացղող հուշահամիլրում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ելույթի ժամանակ ասել է.«Մենք երբեք չենք մոռանա այն ողբերգությունը, որն ապրել է ձեր ազգը»:

Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց. «Չի կարող լինել որևէ արդարացում՝ մարդկանց զանգվածային ոչնչացման հարցում: Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք»,-գրել է BBC-ն:

The Guardian-ը գրել է. «Լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարին: Ցեղասպանությունից փրկվածների զավակները պատմել են իրենց ընտանիքների պատմությունները: Նրանք պատմում են, թե ինչպիսի ազդեցություն են ունեցել զանգվածային ջարդերը իրենց ընտանիքների պատմության վրա:

Պատմությունները ներկայացվում են ստորև:

«Ես մի անգամ նրա ներկայությամբ ասացի, որ չէի կարող և նա «կոտրվեց» և սկսեց լաց լինել». Մարիամ Ասմինյան, Լոնդոն, Մեծ Բրիտանիա:

«Տատիկիս ամենավաղ հիշողությունն այն է, որ նա առանց բահի գերեզման է փորել իր հոր գլխի համար».Նադին Սարաջյան Կուբաթյան, Մեդիսոն փ., ԱՄՆ:

«Նա իր հիշողության մեջ երկար պահեց այն ամոթալի արարքը, երբ երիտասարդ տղայի ձեռքից թռցրեց հացը, որպեսզի ինքն ուտի». Գարո Բերբերյան, Լոնդոն, Մեծ Բրոտանիա:

«Նա իրենց ՝ 41 անդամից բաղկացած ընտանիքի 3 փրկվածներից մեկն էր». Վահե Գանապետյան, Երևան, Հայաստան:

The Telegraph-ը գրում է. «Հայկական ջարդեր: Ի՞նչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ընթացքում և ինչո՞ւ Թուրքիան չի ճանաչում եղելությունը: Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը:

Առաջին համաշխարհային պատերազմի կորուստներից հետո Երիտթուրքերի կառավարությունը սկսում է կրճատել քրիստոնյա մտավորականների և առաջնորդների քանակությունը, և այդ ամենը այնքան է խորանում, որ հրաման է արձակվում հայերին Անատոլիայից վտարել Սիրիա: Հայ պատմաբանները պնդում են, որ Սիրիայի անապատներում սպանվել կամ սոավամահ է եղել 1.5 միլիոն հայ:
Ինչո՞ւ Թուրքական կառավարությունը չի ճանաչում եղելությունը` որպես ցեղասպանություն: Նրանք զայրույթով մերժում են, որ դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է:

Նրանք պնդում են, որ հատուկ նպատակ չեն ունեցել վերացնել հայերին, պարզապես պաշտպանական նկատառումներով արտաքսում էին հայերին, քանի որ վերջիններս պատերազմի ժամանակ անցել են ռուսների կողմը, և որ հայերից բացի բազում թուրքեր և այլ մուսուլմաններ են զոհվել մարտերի ժամանակ»:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս