Բաժիններ՝

Ուկրաինայի Գերագույն ռադայում մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան մեկ րոպե լռությամբ հարգել են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիաշատակը:

Պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին հայտարարել է. «Այսօր ողբերգական օր է հայ ժողովրդի պատմության և ընդհանրապես մարդկության պատմության մեջ: 100 տարի առաջ այս օրը հայկական ընտրանու աքսորով մեկնարկեց փաստացիորեն մի ամբողջ ազգի կամ ամբողջ ժողովրդի ոչնչացումը:

Հայերն ու ուկրաինացիները բազում դարերի ընթացքում կողք կողքի ապրել են անգամ մինչև այդ ողբերգությունը: Հայն առաջինն էր, որ զոհվեց Արժանապատվության հեղափոխության ժամանակ (նկատի է առնվում Եվրամայդանի մասնակից Սերգեյ Նիգոյանը, ով զոհվեց 2014 թվականի հունվարի 22-ին, Կիևում – 168.am):

Ուկրաինացիների բարեկամ այդ ժողովրդի 52 ներկայացուցիչներ զոհվել են հակաահաբեկչական գործողության անցկացման ժամանակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930