Ադամ Շիֆֆ. «Մենք երբեք չենք մոռանա այն 1.5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր Հայոց ցեղասպանության զոհ են դարձել»

ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆֆը իր ֆեյսբուքյան էջում րոպեներ առաջ գրել է.

«Մենք երբեք չենք մոռանա այն 1.5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր Հայոց ցեղասպանության զոհ են դարձել, և այն միլիոնավոր մարդկանց, ովքեր դրա հետևանքով լքեցին իրենց տները: Հարյուր տարի հետո ես կանգնած եմ իմ հազարավոր հայ ընտրողների հետ՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և հիշելու այդ կորուստները»:

Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բազմամարդ երթին Ադամ Շիֆֆի հետ մասնակցել են հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում` Հարություն Փամբուկչյանը` Ձախ Հարութը:

1908180_10152697756241831_8185041373668863664_n

10917257_404607079719341_2803823872061485190_n

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս