
«Թուրքը իրավունք չունի ժողովուրդ ոչնչացնի ու արխային աշխարհի երեսին ման գա». ազատամարտիկ

«Այն ժամանակ, որ թուրքը ցեղասպանություն է ընդունել, մերոնք տեր չկանգնեցին: Նրանք պետք է մաքրեին, որ այսօր այս փաստերի դեմ չկանգնեին: Հիմա խելացի ձևով, եթե ճանապարհը բացեն, շարժ լինի, ամեն ինչ կլավանա ու նրանք իրենցից անկախ կթողնեն ու կգնան, մեր երկիրը կթողնեն մեզ»,- այսօր Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղապանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո 168.am-ին ասաց ազատամարտիկ, հրամանատար Աբոն՝ պատասխանելով հարցին՝ եթե Թուրքիան այդքան համարձակություն չունի Ցեղասպանությունը ճանաչելու, ինչպե՞ս կարող է Հայաստանը օգնել, որ ընդունի:
Ըստ նրա՝ եթե Ցեղասպանություն չլիներ, հայ ժողովուրդը կաճեր, հիմա 48-50 մլն մարդ կլինեինք. «Այդ բոլոր հարցերը պետք է դրվի դրանց առաջ, որ թուրքը իրավունք չունի ժողովուրդ ոչնչացնի ու արխային աշխարհի երեսին ման գա»: