Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը միանում է ոգեկոչման արարողություններին

Ապրիլի 24-ին Ֆրանկոֆոնիայի‬ միջազգային կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել է, որում ասված է.

«Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Նորին Գերազանցություն տիկին Միկայել Ժանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանի մայրաքաղաք Երևանում և աշխարհի այլ վայրերում: «Հիշողության պարտականությունը խիստ անհրաժեշտ է՝ ապագան կառուցել շարունակելու համար և հատկապես, քանի որ ներկայիս սերունդն այսօր այս վերքերով է ապրում», – ընդգծել է գլխավոր քարտուղարը:

«Ես կիսում եմ ավելի քան մեկ և կես միլիոն մարդու կյանք խլած այս ողբեգության զոհերի երեխաների, թոռների և հետնորդների վիշտը», – ավելացրել է գլխավոր քարտուղարը: «Խիզախության և դիմակայության այս օրինակը պետք է մեզ համար ներշնչանք դառնա, քանի որ ինչպես ապագա սերունդները, այնպես էլ մենք ինքներս շատ ավելին կկորցնենք, եթե հարկադրված տեղի տանք այն մարտահրավերների չափերին, բազմազանությանը և բարդությանը, որոնց այսօր առերեսվում է աշխարհը»,- հայտարարել է նա:

Գլխավոր քարտուղարը Հայաստան կժամանի աշնանը՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նիստին, որը տեղի կունենա Երևանում ս.թ. հոկտեմբերի 30-ին և 31-ին»:

Տեսանյութեր

Լրահոս