
Շտայնմայերը ԵՄ-ին կոչ է արել վերջ դնել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի հետ կապված ՌԴ-ի տնտեսական մտահոգություններին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ԵՄ-ին կոչ է արել շուտափույթ վերացնել Ռուսաստանի մտահոգությունը՝ կապված ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի հետ:
Գերմանիայի արտգործնախարը համապատասխան փաստաթուղթն ուղարկել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին: Դրանում Շտայնմայերը պահանջում է գործնական լուծում տալ փաստաթղթի իրագործմանը, ինչպես նաև ցուցաբերել զգալի ճկունություն Ռուսաստանի՝ տնտեսական բնույթի մտահոգությունները կարգավորելու հանդեպ:
Նա կոչ է արել որդեգրել պրագմատիկ քաղաքական դիրքորոշում՝ հենված շահերի և նախապայմաններ չներկայացնելու վրա: Ներկայումս Ռուսաստանը վերստին կոչ է անում ավելի քան մեկ տարով՝ մինչև 2017 թվականը, հետաձգել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի իրագործումը: