Թուրք ժողովուրդը չի մոռանա և չի ների Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի խոսքերը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի արած հայտարարությունը, որում նա 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած որակել է որպես ցեղասպանությունը:

Թուրքիայի ԱԳՆ-ը մանրամասնել է, որ նկատի ունի ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում Գաուկի արած հայտարարությունը, որում նա «անհիմն մեղադրանքներ» է ներկայացրել թուրքական ինքնագիտակցությանը, պատմությանն ու հասարակությանը.

«Գերմանիայի նախագահն իրավունք չունի պատմական ու իրավական իրողություններին հակասող ձևով թուրք չժողովրդին անհիմն մեղադրել նման հանցանքի մեջ, որը նա չի գործել: Թուրք ժողովուրդը չի մոռանա և չի ների Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի խոսքերը»:

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ իր հայտարարությամբ Գաուկն «անտեսել» է թուրքական ծագում ունեցող և Գերմանիայի քաղաքացի հանդիսացող հարյուր հազարավոր մարդկանց կարծիքը: Թուրքիայի ԱԳՆ-ը վստահեցրել է, որ գերմանաբնակ թուրքերը չեն լռելու այդ կապակցությամբ:

Գաուկը մասնավորապես հայտարարել էր. «Գերմանացիներս միասնական պետք է աշխատենք, քանի որ հայերի ցեղասպանության պարագայում մեղսակից ենք, ուստի կրում ենք համապատասխանատվություն»:

Տեսանյութեր

Լրահոս