Բաժիններ՝

Ստամբուլում գործողություն նախապատրաստող ԻՊ հինգ անդամ է ձերբակալվել

Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությունների շրջանակում ձերբակալել են հինգ անձի։ Այս մասին հայտնում է Sputnik-­ի թուրքական ծառայությունը:

Նշվում է, որ ձերբակալվածները նախատեսել էին ապրիլի 16­-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ահաբեկչական գործողություն իրականացնել: Նրանցից մեկը Տաջիկստանի քաղաքացի է:

Թուրքիայում ապրիլի 16­-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550­-ից դառնալու է 600:

Պատգամավոր ընտրվելու տարիքը 25­-ից իջեցվելու է 18­-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս