ԱՄՆ-ի Կոնգրեսում պահանջել են կասեցնել Թրամփի փեսայի մուտքի գաղտնի տեղեկատվություն
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատներ՝ կոնգրեսական Դոն Բայերի գլխավորությամբ, նամակ է ուղարկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին՝ խնդրելով կասեցնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականի ու փեսայի՝ Ջարեդ Քուշների մուտքը գաղտնի տեղեկատվություն: Այդ մասին հայտնել է The Hill հրատարակությունը:
«Մենք խնդրում ենք, որ գաղտնի տեղեկատվությունից օգտվելու պարոն Քուշների հնարավորությունը կասեցվի մինչեւ նրա կողմից այն օրենքների ու նորմատիվային ակտերի կատարման փաստի վերանայումն ավարտելը, որոնք կանոնակարգում են անվտանգությունը»,-ասված է նամակում, որն ստորագրել են Բայերը ու Դեմոկրատական կուսակցությունից եւս չորս կոնգրեսականներ՝ Թեդ Լուն, Ջեյնի Ռասքինը, Ջերրի Նեդլերը եւ Փիթեր Ուելչը:
Դեմոկրատների խոսքով՝ Քուշները պետք է ժամանակավորապես հեռացվի գաղտնի տեղեկատվությունից՝ «կապված ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի եւ ռուսաստանյան «Վնեշէկոնոմբանկի» նախագահի հետ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվության չհրապարակման մեղադրանքների, ինչպես նաեւ Ռուսաստանի իշխանությունների եւ հետախուզության հետ ԱՄՆ-ի վարչակազմի կապերի
մասին հարցերի հետ»:
Կոնգրեսականները նաեւ մտահոգություն են հայտնել այն բանի առթիվ, որ Քուշները, հնարավոր է, միտումնավոր թաքցրել է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունն այն ժամանակաշրջանում, երբ քննարկվում էր նրան գաղտնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն տրամադրելու հարցը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։