ԿՀՎ-ի տնօրենը WikiLeaks-ն ԱՄՆ-ի նկատմամբ թշնամական հետախուզական ծառայություն է որակել
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Փոմպեոն WikiLeaksն ԱՄՆ-ի նկատմամբ թշնամական ոչ պետական հետախուզական ծառայություն է համարել, որի վրա ազդեցություն են գործում «հակաժողովրդավարական» պետությունները, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, տեղեկացնում է BBCին:
Փոմպեոյի կարծիքով՝ Ռուսաստանը WikiLeaks-ն օգտագործել է, որպեսզի տարածի ցանցահենների կողմից գողացված տվյալները 2016 թվականին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրարշավի ժամանակ:
«WikiLeaks-ի կայքը նպաստել է այն բանին, որ իր հետեւորդներն աշխատանքի տեղավորվեն ԿՀՎում եւ կարողանան գաղտնի տեղեկատվություն ստանալ… Եվ նրա աշխատանքը գլխավորապես կիզակետված է ԱՄՆ-ի վրա, մինչդեռ այն աջակցություն է փնտրում հակաժողովրդավարական պետությունների եւ կազմակերպությունների մոտ»,-հայտարարել է Փոմպեոն: