Բաժիններ՝

ԱՄՆ­-ը պատրաստ է կանխիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական օբյեկտներին. NBC News

ԱՄՆ-­ը պատրաստ է կանխիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական օբյեկտներին, եթե հասկանալի դառնա, որ Փենյանը պատրաստվում է կատարել միջուկային զենքի հերթական փորձարկումը: Այս մասին հաղորդել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական միության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների:

Նրանց տեղեկատվությամբ՝ ԿԺԴՀ­-ում կարող են հերթական փորձարկումն իրականացնել արդեն առաջիկա հանգստյան օրերին, ինչը կանխելու համար Հյուսիսային Կորեայի միջուկային զինափորձարանից 500 կիլոմետր հեռավորության վրա ԱՄՆ-­ը տեղաբախշխել է երկու էսկադրային ականակիրներ՝ հանդերձված, Tomahawke թեւավոր հրթիռներով:

Բացի դրանից, անհրաժեշության դեպքում հարվածին կմիանան ծանր ռմբակոծիչներ, որոնք տեղաբաշխված են Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում: Հեռուստաալիքը ճշտում է, որ ԱՄՆ-­ի հարվածը կարող է ներառել ոչ միայն կենտրոնացված գնդակոծություն, այլեւ կիբեռգրոհներ եւ հատուկ գործողություններ «ցամաքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930