
Իդլիբից շիաների գյուղերի ավելի քան 5 հազար բնակիչներ են տարահանվել Հալեպ. Al Manar

Շիաների էլ Ֆուա եւ Քեֆրայա գյուղերի բնակիչներով ավտոբուսների շարասյունն ապրիլի 14-ի առավոտյան ժամանել է Հալեպի (Դամասկոսից 360 կիլոմետր) Ռաշիդին արվարձան: Ինչպես հայտնել է Al Manar հեռուստակայանը, Իդլիբի նահանգում ելուզակային կազմավորումների կողմից պաշարված երկու բնակավայրերից դուրս Է տարվել ավելի քան հինգ հազար մարդ։
Ինչպես սպասվում է, նրանցից հետո օրվա ընթացքում Ռաշիդին կժամանի եւս երեք հազար մարդ: Էլ Ֆուա եւ Քեֆրայա գյուղերից տարահանումն իրականացվում է Դամասկոսից արեւմուտք զինյալների կողմից գրավված Զաբադանի եւ Մադայա լեռնային առողջավայրերից նրանց դուրս բերելուն զուգահեռ: Ստացվող հաղորդումների համաձայն՝ առավոտյան այնտեղից դուրս են եկել 60 ավտոբուսներ:
Ըստ կառավարական բանակի եւ զինված խմբավորումների միջեւ ձեռք բերված համաձայնության՝ Դամասկոսի մերձակայքից դուրս կբերվեն 3,8
հազար զինյալներ՝ ընտանիքներով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: