Բաժիններ՝

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը գլխավորապես անդրադարձել են Սիրիայում գրանցված վերջին զարգացումներին: Կողմերը ժնևյան բանակցությունների շարունակության տեսանկյունից կարևորել են համատեղ ջանքերի գործադրումը: Օրակարգում է եղել նաև Իդլիբում քիմիական հարձակման հարցը:

Էրդողանն ու Պուտինը կարևորել են Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատումը:
Երկու երկրի ղեկավարները ընդգծել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով ավելի շատ
ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930