
Դիարբեքիրի պայթյունի գործով երեք մարդ է ձերբակալվել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Դիարբեքիրում ոստիկանության շենքի արհեստանոցում իրականացված պայթյունի գործով ձերբակալվել են երեք մարդ: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը: Նախարարը հայտնել է, որ ևս մեկ մարդ հետախուզման մեջ է:
Դիարբեքիրի Բաղլար շրջանի ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էին երեք մարդ` երկու ոստիկան և մեկ քաղաքացիական անձ: Պայթյունը տեղի էր ունեցել դեպի արհեստանոց գնացող արհեստական փորված թունելի միջոցով
: Գործողության ժամանակ օգտագործվել էր մեկ տոննա պայթուցիկ նյութ: Ավելի ուշ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր Քրդական բանվորական կուսակցությունը (PKK):