Բաժիններ՝

Boeing­-ը հաջողությամբ փորձարկել է 737 MAX 9 նոր ինքնաթիռը

Boeing ամերիկյան ընկերությունը հաջողությամբ փորձարկել է 737 MAX 9 նոր ինքնաթիռը: Այդ մասին ասված է կորպորացիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Օդանավում 16 տեղ ավելի է, քան MAX 8 նախորդ մոդելում, ընդ որում այն ավելի խնայողական է: Ընդամենն ինքնաթիռն ունի 178 նստատեղ, թռիչքի հեռավորությունը 6,5 հազար կիլոմետր է, արագությունը ժամում 842 կմ:
Սպասվում է, որ այն շահագործման կհանձնվի 2018 թվականին: Աշխարհի գրեթե 90 ընկերություններ արդեն ընդհանուր առմամբ 3,7 հազար օդանավի նախնական պատվերներ են արել, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս