«Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ մեր պահանջը մենք պետք է կոշտացնենք: Այսուհետև Ռուսաստանի նման դիրքորոշումը մենք կարող ենք նույնիսկ դիտարկել ռազմավարական դաշնակցությանը սպառնացող քայլ»,- ասաց Գարիկ Քեռյանը: Նրա խոսքով՝ ապրիլի սկզբին շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունները ցույց տվեցին, թե նա ինչ զինատեսակներ կարող է կիրառել: Դրանից դասեր քաղելով` քաղաքագետը հրամայական համարեց ռազմական տեխնիկայի արդիականացումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ավարտելով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցը` Հայաստան վերադարձից առաջ հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի և Գերմանիայի գործարար շրջանակների առաջատարների հետ:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեռ հեռու է նրանից, որ կայուն լինի, Մոսկվան չի պլանավորում դադարեցնել հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Շվեյցարիայի գլխավոր դատախազ Օլիվիե Ժորնոն հայտնել է քրեական գործ սկսելու մասին՝ կապված մամուլում հայտնված «Պանամական փաստաթղթերի» (Panama Papers) հետ, որոնք տեղեկություններ են պարունակում խոշոր օֆշորային գործարքների մասին, հայտնում է BBC-ն:
Ադրբեջանից սուտ տեղեկությունների հոսքեր են գալիս մեծ ծավալի։ Մե՛կ ասում են, թե Նախիջևանի ուղղությամբ ենք հարվածել, մե՛կ թե PKK֊ից 400 զինյալ են եկել մեզ օգնելու և այլն, և այլն։
Այդ ինչո՞ւ եք առանց Հայաստանի ու Ղարաբաղի ուզում լուծել Ղարբաղի հարցը, և ինչո՞ւ այդպես կտրուկ փոխեցիք ձեր օրակարգը
Աշխատանք է կատարվում կազմակերպելու Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախարարների առաջին հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
Իրանական կողմը նույնպես որոշակի քայլեր է ձեռնարկել կրակի դադարեցման ուղղությամբ: Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Իրանը սպառնալիք չի ներկայացնում այլ երկրների համար: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով Իսլամական Հանրապետության միջուկային տեխնոլոգիաների օրվան նվիրված ժողովում:
Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել Կասպից ծովի արևմտյան ափին տրանսպորտային միջանցքի նախագծի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Երէկ Դամասկոսի արուարձաններէն մէկուն մէջ տիրող սուր բախումներուն հետեւանքով զոհուած է սուրիական բանակի զինծառայող հալէպահայ Ռաֆֆի Գազէզեանը։
Հարկավոր է միջոցներ ձեռնարկել այն բանի համար, որ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կրկնություն թույլ չտրվի: Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ըստ Մարթա Այվազյանի՝ Առանց Ռուսաստանի դրդման Ադրբեջանը չէր սկսի պատերազմ…
Մոսկվան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը կպահպանվի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Ադրբեջան է մեկնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մասնակցելու Բաքվում անցկացվելիք Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպման ժամանակ Լավրովը նշել է, որ այցը Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների պայմանավորվածության արդյունք է, տեղեկացնում է Trend-ը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը «ՌուսԱրմինֆոյին» տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի անհաջող փորձին՝ վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտում:
Վրաստանը, ինչպես նախկինում, կստանա Հայաստանին ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար. համապատասխան համաձայնագիրը «Գազպրոմն» արդեն ստորագրել է: Այդ մասին հայտնել է «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարությունը:
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունը բոլոր խողովակներով տարածում էր, թե Մեդվեդևը Երևան է գալու՝ հայտարարելու, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազելու է: Ամենայն հավանականությամբ, այդպես էլ լինելու է: Ու գազի մի քանի կոպեկ էժանացման լուրից կուրացած Մեդվեդևին ոչ մեկը չի համարձակվելու հարցնել անցած չորս օրերին Ռուսաստանի «դաշնակցային պահվածքի» ու անցած չորս տարիներին Ադրբեջանին զենք վաճառելու ու էլի շատ այլ հարցերի մասին:
յսօր՝ ապրիլի 7-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ևս մեկ սպանված զինծառայողի` ենթասպա Ռուսիֆ Աղաևի (Rusıf Ağayev) ինքնությունը։
Այսօր՝ ապրիլի 7-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ևս մեկ սպանված զինծառայողի` ենթասպա Ուլվի Մեմեդովի (Ülvi Məmmədov) ինքնությունը։
Երեկ` ապրիլի 6-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ևս մեկ սպանված զինծառայողի` Բայրամով Շուլան Բայրամ օղլուի (Bayramov Şulan Bayram oğru) ինքնությունը: Սպանված զինծառայողը Սումգայիթի բնակիչ էր:
Շատերն ասում են՝ հրեաները մեծ սփյուռք ունեն, սփռված են աշխարհով մեկ, շատերը լուրջ կարողության ու դիրքի տեր են, և նրանց շնորհիվ է տնտեսությունն այդպես արագ աճել։ Մենք նույնպես բազմամիլիոն Սփյուռք ունենք, որոնց թվում կան միլիարդատերեր և մուլտիմիլիոնատերեր, ինչո՞ւ նույն բանն այստեղ չի կատարվում։
Մարտի 22-ին Բրյուսելում պայթյունների իրականացմանը մեղսակից լինելու մեջ կասկածվող տղամարդկանցից մեկն անցյալում կարճ ժամանակ հավաքարար է աշխատել Եվրախորհրդարանում: Այս տեղեկությունը հաստատել են ԵՄ-ի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում ժամեր առաջ գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ուղևորվելու են Լեռնային Ղարաբաղ:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ռմբակոծում են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դիրքերը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նավթի առևտի մեկամսյա մինիմումի ֆոնին ռուսական ռուբլին շարունակում է թուլանալ ու նվազել, իսկ պետական պարտատոմսերն էժանանում են, գրում են Bloomberg-ի վերլուծաբանները:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել խաղաղությամբ լուծել երկու երկրների միջև գոյություն ունեցող տարածքային վեճը, հայտնում է իրանական IRNA գործակալությունը
Ինչ-որ մեկը զոհ գնաց իր իսկ ամբիցիաներին, սխալ հաշվարկներին, և ինքը զրոյացվեց որպես քաղաքական գործիչ, որպես պետական ղեկավար: Եթե 2008 թվականին այդ նույն խոսքերը հղում էին Միխեիլ Սաակաշվիլիին, ապա հիմա նույնը կարելի է ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին: Այն, ինչ նա ձեռնարկեց, փաստացի, հերթական անգրագետ ավանտյուրան էր, որն ավելի նվազեցրեց նրա հնարավորությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հայկական կողմից զիջումներ կորզելու գործում: