Բարսելոնայի կենտրոնում ընթանում է ուսանողների բազմահազարանոց հանրահավաքը, որոնք բողոքում են անկախության հանրաքվեի անցկացման օրը ոստիկանության կոշտ գործողությունների դեմ:
«Մենք մերժեցինք թուրքերի այն պահանջը, որով նրանք ցանկանում էին տեսնել S-400-ների մեխանիզմը: Այդ իսկ պատճառով համակարգերի ներսում կտեղադրվեն ռուսական արտադրության յուրային-օտար ճանաչման համակարգեր: Նրանք ցանկանում էին, որ իրենց տրամադրվի համակարգերի գաղտնաբառերը, սակայն մենք մերժեցինք նրանց»,-նշում է աղբյուրը:
«Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում զարգացած իրադարձություններին պետք է արձագանքենք սառը դատողությամբ եւ պետական մտածելակերպով: Ֆեյսբուքյան հայհոյանքները եւ Թբիլիսիից բռունցքներ թափահարելը իրավիճակը էլ ավելի է սրում: Հարկավոր է լրջորեն աշխատել շրջանի ոչ վրացի բնակչության հետ: Նրանց գիտակցության մեջ այն միտքը, որ սա էլ Հայաստան է, առկա է դեռեւս 19-րդ դարից: Վերհիշենք 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմը, Ռուսաստանի կողմից այս տարածքների բռնազավթումը եւ այստեղի վրացի մահմեդական բնակչության արտաքսումը, Օսմանյան կայսրությունից հայերի արտաքսումը:
«Ի վերջո, պետք է ասե՞նք, թե քառօրյա պատերազմն ինչի մասին էր։ Այդ պատերազմն Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու մասին էր։ Եթե ստացվեր այն, ինչ պայմանավորվել էին, և Ադրբեջանն ավելի լուրջ տարածքային հաջողություններ ունենար, դրա դիմաց վճարելու էր ԵՏՄ-ին անդամակցությամբ»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների արտահերթ փուլը հաջորդ շաբաթ կանցկացվի Բրյուսելում:
Համանախագահները հոկտեմբերի 6-ին կայցելեն Երևան, իսկ հոկտեմբերի 7-ին համանախագահները կլինեն Ադրբեջանում:
ՌԴ-ի Ռոստովի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների զինված ուժերի «Որոնում-2017» հնգօրյա հատուկ մարտավարական զորավարժությունները:
Եվրախորհրդարանի պատգամավոր եւ Մեծ Բրիտանիայի եվրասկեպտիկների առաջատար կուսակցության՝ EKIP-ի նախկին ղեկավար Նայջել Ֆարաժը Բրյուսելին երկակի ստանդարտների մեջ է մեղադրել Կատալոնիայում Մադրիդի գործողությունների նկատմամբ միության լռության պատճառով, որտեղ հոկտեմբերի 1-ին կայացել է անկախության հանրաքվե:
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 142 անձի ձերբակալելու որոշում է կայացրել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս ամսվա ընթացքում կանցկացնի Սիրիային նվիրված երեք հանդիպում, որոնցից մեկը կնախորդի Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ ժնեւյան բանակցությունների նոր փուլին:
Ստամբուլի Սամաթիա թաղամասում, հանրային վայրում համբուրվելու համար սիրահար զույգին տուգանել են: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ վրդովված երիտասարդը այս մասին գրել է իր թվիթերյան էջում.
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են խստացնել պատիժը Համացանցում ծայրահեղական կոնտենտի տարածման, ինչպես նաեւ դրա դիտման համար՝ ընդհուպ մինչեւ բանտարկություն:
Լաս Վեգասում հրաձգության հետեւանքով տուժածների եւ զոհվածների ընտանիքների օգնության բարեգործական հիմնադրամը, որը կազմակերպվել է տեղի իշխանությունների կողմից, արդեն ավելի քան 2,9 մլն դոլար է հավաքել:
Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան «դեռեւս պատրաստ չեն բանակցություններ սկսելու ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո ապագա հարաբերությունների շուրջ»:
Ստորագրված համատեղ հայտարարությամբ կողմերը հայտնում են իրենց գոհունակությունը երկու պետությունների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության շարունակական զարգացման եւ ամրապնդման հարցում:
Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերն անցկացրել են ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» (The Operational Capability Concept-OCC) ծրագրի շրջանակներում «Ինքնուրույն գնահատական, 1-ին մակարդակի» վարժանքներ:
Չինաստանում աշխատող ԿԺԴՀ-ի քաղաքացիներն սկսել են զանգվածաբար հայրենիք վերադառնալ այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կապակցությամբ նրանց կողմից այցագրերի ստացման եւ դրանց երկարացման ավելի խիստ պայմաններ են սահմանել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և կանցլեր Անգելա Մերկելին՝ երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել հոկտեմբերի ամսվա ընթացքում քաղաքում բոլոր տեսակի միջոցառումները՝ հացադուլները, նստացույցները, հիշատակի արարողությունները և համերգներն արգելելու մասին:
Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին` Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ:
«Արմենպրես»-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոսը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և իրավապահ մարմինների հետ։ Հաստատված տեղեկություններ տուժած հայերի մասին այս պահին չկան։
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում հրաձգությունից զոհվածների թիվը հասել է 59-ի, վիրավորվել է 527 մարդ:
Կյանքի 67-րդ տարում մահացելէ ամերիկացի ռոք-երաժիշտ Թոմ Փետին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հանդես է եկել Կատալոնիայի շուրջ ստեղծված ճգնաժամը ժողովրդավարական միջոցներով կարգավորելու օգտին:
Օրեր առաջ՝ սեպտեմբերի 30-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում: Տեղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին: Սակայն Վրաստանի ոստիկանությունը ժամանել է գյուղ եւ արգելել խաչքարի տեղադրումը: Լարվածությունը վերածվել էր ծեծկռտուքի:
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս դեպքերին: Այստեղ, Լաս Վեգասում, հայ համայնքում բոլորը զգաստ վիճակի մեջ են»,- Լաս Վեգասի Սբ. Կիրակոս Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ հայր Սասուն վարդապետ Զմրուխտյանը ցնցված է:
Իրավիճակի սրվելուց հետո տեղում կենտրոնացվել են ոստիկանական ուժեր, այնուհետև հատուկ ջոկատայիններ են բերվել, ինչը բորբոքել է տեղացիներին և իրավապահների հետ բախում է տեղի ունեցել: Կումուրդո է գնացել ներքին գործերի նախարարը, որից հետո իրավիճակը հանդարտվել է:
Այնպես չի, որ մենք բացթողումներ, թերություններ չունենք, մենք մեր ամենօրյա աշխատանքում փորձում ենք դրանք վերացնել: Անհամեմատելի է այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայում: Ի՞նչ աստիճան պետք է լինի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, Երեւանում, որ մեր ոստիկանները դիմեն նման քայլի:
Դուբայի նոր տեսարժան վայրը՝ աշխարհի ամենամեծ ֆոտոշրջանակը, կբացվի այս տարվա նոյեմբերին:
«ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից ՀՀ նախագահը կարողացավ կառուցողականորեն ներկայացնել հայկական կողմի համար շահավետ ընկալվող հարցերը, դրանցում ևս որևէ նորություն չտեսա, իսկ Ադրբեջանի նախագահի ելույթում հուսահատ ելևէջներ նկատեցի. ադրբեջանական կողմն այլևս հույս չունի վերադարձնել որոշ տարածքներ»: