
Թրամփը Պուերտո Ռիկոյում բնակիչների հետ հանդիպմանը թղթե սրբիչներ է նետել բազմությանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պուերտո Ռիկոյի բնակիչների հետ հանդիպմանը, որոնք տուժել են երկու ուժգին փոթորիկներից, պարենամթերք է բաժանել եւ թղթե սրբիչներ նետել բազմությանը, ինչի մասին վկայում է YouTube-ում հայտնված տեսանյութը։
Դա տեղի է ունեցել տարերքի հետեւանքների վերացման շուրջ տեղի իշխանությունների հետ Թրամփի բրիֆինգից հետո: Վերջին մեկ ամսում ԱՄՆ-ում ու նրա կղզիներում մոլեգնել են միանգամից մի քանի արեւադարձային փոթորիկներ: ԱՄՆ-ի բյուջեի վնասը հաշվվում է միլիարդավոր դոլարներով:
Պուերտո Ռիկոն ֆինասնական սուր դժվարություններ է կրում: Մասնավորապես, Moody`s Analytics վերլուծական գործակալությունը կղզուն պատճառված վնասը գնահատում է մոտավորապես 95 մլրդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?v=yc2jyKaq_lg