Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը զրկվել է մանդատից
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան զրկվել է պատգամավորական մանդատից: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Քոնջան «հանցախմբի քարոզչություն» անելու հիմնավորմամբ դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ պատգամավորական մանդատից զրկվել էին քրդամետ կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, պատգամավորներ Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը և Նուրսել Այդողանը:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը 2015 թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեջլիսում ուներ 59 պատգամավորական մանդատ: Բեսիմե Քոնջայի՝ պատգամավորական մանդատից զրկվելու արդյունքում մեջլիսում կուսակցության պատգամավորների թիվը հասավ 54-ի:
Կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը և ևս յոթ պատգամավոր շարունակում են մնալ կալանքի տակ: