Ամերիկյան սենատորներ Ջոն Մակքեյնը և Բեն Քարդինը համոզում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվայի դեմ պատժամիջոցների «ամբողջական կատարումն» ապահովող միջոցներ ձեռնարկել:
Իտալիայի ինքնավարությունների և տարածաշրջանային հարցերով փոխնախարար Ջանկլաուդիո Բրեսան կարծիք է հայտնել, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն հակասում է ոչ միայն Իսպանիայի սահմանադրությանն, այլև հենց իսպանական ինքնավարության կարգավիճակին:
Պեկինի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները և զգայուն հարցերը պետք է լուծել երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով՝ երկու կողմերի շահերը հաշվի առնելով:
Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հանդիպման ընթացքում քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվելիք այցը Չինաստան:
Առավոտից մինչ այս պահը բնակիչները փորձում են մտնել եկեղեցու բակ, սակայն ոստիկանները շղթայաձև կանգնել են դռան առջև և ներս չեն թողնում՝ պատճառաբանելով, թե իրենք նման հրաման չեն ստացել։
Աֆղանստանի արևելքում՝ Կապիս նահանգի շրջաններից մեկում հնչած պայթյունի արդյունքում տուժել է առնվազն 9-ը խաղաղ բնակիչ, որոնցից երկուսը երեխաներ են:
«Մենք կարողանում ենք 25 տարի ապահովել մեր անվտանգությունը՝ անկախ նրանից, որ Ադրբեջանը մեզ համար ռազմական սպառնալիք է ներկայացնում և նավթադոլարներ ունի: Հայկական կողմը կարող է ապահովել իր անվտանգությունը՝ բոլոր մեթոդներով՝ սկսած ռազմական և ոչ ռազմական ուղիներից»:
Հյուսիսկորեական մի քանի բալիստիկ հրթիռ դուրս է բերվել Փհենյանում տեղակայված ռազմական ձեռնարկությունից և տեղափոխվել արձակման դիրքեր, ինչը կարող է վկայել նոր արձակումների պատրաստության մասին:
Չինաստանի և Հունաստանի միջև ուղիղ ավիափոխադրումներ են հաստատվել. սեպտեմբերի 30-ին Աթենք է ժամանել Պեկինից դուրս եկած Airbus 330-200 ինքնաթիռը, որը պատկանում է Air China ավիաընկերությանը:
«Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Արցախի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու ժամանակ ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասքերովին:
Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո եկող անցումային շրջանը երկու տարուց ավելի չպետք է տևի, իսկ դրա լրանալուց հետո Լոնդոնը կդադարի վճարել Բրյուսելին միասնական եվրոպական շուկա մուտք ունենալու համար:
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլին սպանել է 3 ծառայակցի և փախել:
WikiLeaks կայքի հիմնադիր Ժուլիան Ասանժը Կատալոնիայի անկախության հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակն աշխարհում առաջին ինտերնետ-պատերազմ է անվանել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մեսութ Բարզանիին անկախության հանրաքվեով քրդերի ապագան վտանգելու մեջ:
Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակցային ուժերը հետ են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրահայինների հզոր գրոհը Դեր Զոր-Պալմիրա մայրուղու վրա:
Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Սիչուան նահանգում, տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով երկրաշարժ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը պաշտոնական կայքում պատգամավոր Գարո Փայլանի՝ Հայաստան կատարած այցի մասին հաղորդագրություն է տեղադրել:
Իրավապահ մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները: Մահացածների շարքում 7 և 15 տարեկան երեխաներ կան:
ԱՄՆ-ից մի խումբ կենդանաբանների հաջողվել է Սողոմոնի կղզիներում հայտնաբերել առասպելական հսկա առնետի առաջին իրական հետքերը, որը չափերով կարող է մրցակցել ոչ խոշոր ցեղատեսակների շների ու կատուների հետ:
Նյու Յորքի աճուրդում ավելի քան 847 հազար դոլարով վաճառել են առաջին խորհրդային արբանյակի թեստային մոդելը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Desire Cruise երկրորդ շրջագայությունը կկայանա 2018 թվականին: Հանրանավն ապրիլի 28-ին կմեկնի Բարսելոնայից և իր ճամփորդությունը մայիսի 5-ին կավարտի Հռոմի մերձակա իտալական քաղաքում:
Ամերիկացի հեռուստաաստղ եւ ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի փաստաբանները նամակ են ստացել 2016 թվականի հոկտեմբերին Փարիզում նրա կողոպտման կազմակերպման մեջ կասկածվողից, որում նա ներողություն է խնդրել:
Ավտոբուսում եղել են երեխաներ. նրանք նույնպես հոսպիտալացվել են:
Աﬔրիկյան Washington Post պարբերականն անդրադարձել է մայիսի 29-ին Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգման և նրան գաղտնի կերպով Բաքվին փոխանցելու դեպքին՝ քննադատելով Ադրբեջանի նախագահի բռնապետական քաղաքականությունը և դրան ﬕջազգային հանրության ոչ պատճաշ արձագանքը:
Առնվազն 63 ռոհինջա մուսուլմաններ են զոհվել Բենգալական ծոցում նավի խորտակման հետեւանքով. նրանք փորձում էին Մյանմայից հասնել Բանգլադեշ:
Կիրակի՝ հոկտեմբերի 1-ին, 5,3 մլն կատալոնացիներ կկարողանան քվեարկել Իսպանիայից տարածաշրջանի անկախության հանրաքվեում:
Կատալոնիայի անկախության շուրջ հոկտեմբերին 1-ին պլանավորված հանրաքվեն անօրինական է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համակարծիք են, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագիրը պետք է ուժի մեջ թողնել:
Թեհրանը ժամանակավորապես արգելել է իրանական ընկերություններին՝ նավթամթերք ներկրել ու արտահանել Իրաքյան Քրդստանից, ինչի մասին հայտնել է Tasnim իրանական գործակալությունը։