«Եթե հանկարծ թուրք ազգի վրա մատ թափ տան, այդ մատը կկոտրենք». Բահչելի

Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին խոսել է իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակի մասին: «Sabah» թերթի կայքի հաղորդմամբ՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարող է Թուրքիան իրականացնել ի պատասխան քրդերի հանրաքվեին, Բահչելին մասնավորապես ասել է.

«Տրամաբանական դիրքորոշում է, որ մեր երկիրը  Իրանի և Իրաքի հետ հարաբերություններում աշխուժություն է  մտցնում:  Քիրքուքը թուրքական է: Երեկ թուրքական էր: Ապագայում էլ թուրքական է լինելու: Եթե հանկարծ թուրք ազգի վրա մատ թափ տան, այդ մատը կկոտրենք: Թուրք ազգի համար այնքան էլ դժվար չէ  հանկարծակի մի գիշեր հայտնվել Քանդիլում և Էրբիլում:  Երբեք էլ դժվար չի լինելու»:

Բահչելին նկատել է տվել, որ  Թուրքիայի Դուզջե քաղաքից դեպի Քիրքուք և Մոսուլ այնքան էլ հեռու  չէ:

Հիշեցնենք, որ «մի գիշեր հանկարծակի կհայտնվենք» արտահայտությունը  կիրառել էր նաև Թուրքիայի նախագահը, երբ քննադատել էր Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեն։

Տեսանյութեր

Լրահոս