Ըստ նրա` ՀՀ-ն պետք է անդամակցի որևէ ռազմաքաղաքական կառույցի, մասնավորապես` ՀԱՊԿ-ին, որին այլընտրանք չկա. «Դրանով որևէ մեկին լավություն չենք արել, մեր ժողովրդին ենք լավություն անում»: Է.Շարմազանովի խոսքով` ՆԱՏՕ-ն չի կարող այլընտրանք լինել ՀԱՊԿ-ին` իր Թուրքիայով հանդերձ:
Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման լռություն է պահանջում, հարցի կարգավորման վրա պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման մասին հարցին: «Կարևոր է ձեռք բերված դրականը չփոշիացնել հրապարակային հռետորաբանությամբ, այն հարկավոր է պահպանել կոնկրետ քայլերի […]
ՀՀ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը հավաստեց, թե լրացուցիչ հնարավորություն է ձեռք բերվում ՀՀ սահմանների մասով ավելի էֆեկտիվ պաշտպանության և տարանջատման խնդիր չկա: Ըստ նրա` նաև լղոզվածության խնդիր չկա, իսկ հարևանների հետ խնդիր չենք ունենա. «այլ խաղացողների հետ հնարավորությունները չի նվազեցնում, սա մեր ընդհանուր համագործակցության շրջանակներում է: Հակառակն է»:
Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի համար փոխհատուցում վճարելու հարց չի քննարկվել, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:
«Եվրախորհրդարանն ի գիտություն է ընդունում Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ցանկությունը: Ընդգծում է, որ ժողովրդի կամաարտահայտումը պետք է ամբողջությամբ եւ լիովին հարգվի՝ սկսած Եվրամիության մասին պայմանագրի 50-րդ հոդվածի անհապաղ ակտիվացումից»,- նշվում է փաստաթղթում:
Հարկավոր է ամբողջությամբ օգտագործել բանակցությունների գոյություն ունեցող ձևաչափը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար:
Նամակում, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղարկել էր ՌԴ նախագահին, կան ափսոսանքի խոսքեր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՌԴ Մեքենաշինական կոնստրուկտորային բյուրոն Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն է հանձնել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հերթական հավաքածուն, որը նախատեսված է հրթիռային բրիգադի համալրման համար, հայտնում է Interfax-ը:
Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն առաջին անգամ կհանդիպի եվրոպացի առաջնորդների հետ այն բանից հետո, երբ Բրիտանիան քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնում է Hürriyet թերթը, Դիարբեքիրի նահանգի Ջիլա ավանում՝ Էրգանի մայրուղու մոտ գտնվող հիվանդանոցի հարևանությամբ, «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալները պայթուցիկով լի ավտոմեքենա են պայթեցրել:
Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը աջակցություն ցուցաբերելու համար:
ՄԱԿ-ն անհանգստացած է ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների առնչությամբ, մասնավորապես հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերից, որ տեղ են գտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
Ֆրանսիական նավթագազային Total ընկերությունը կզբաղվի Քաթարում նավթի խոշորագույն հանքավայրի շահագործմամբ, գրում է Bloomberg-ը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը թարմացրել է նախազգուշացնող հայտարարությունը Թուրքիա այցելել ցանկացող քաղաքացիների համար: Թուրքական Demokrathaber.net-ը գրում է, որ ԱՄՆ-ը հիշեցրել է այդ երկրում առկա ահաբեկչության վտանգի մասին` հորդորելով զգոն լինել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Իսրայելն ու Թուրքիան պայմանավորվել են նորմալացնել հարաբերությունները՝ վերջնականապես կարգավորելով 6-ամյա վաղեմության հակամարտությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Անկարան պատրաստ է Մոսկվային փոխհատուցել վնասը, որը հասցվել է «Սու-24» ռմբակոծիչը խոցելու հետևանքով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Հունիսի 26-ին, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ Բեյլագանի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1997 թ. ծնված Նեջեֆով Էլբուրուս Ֆարաջ օղլուն (Nəcəfov Elburus Fərəc oğlu):
Այս տարվա օգոստոսին Վրաստանում կանցկացվեն հատուկ նշանակության ուժերի Jackal Stone 2016 համատեղ վրաց-ամերիկյան զորավարժություններ, հայտնում է TASS-ը:
ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերում պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ և անում է ամեն հնարավորը՝ խնդրի լուծման նպատակով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թույլ չի տալիս Հայաստանին օգտվել իր կարևոր աշխարհագրական դիրքից, երեկ հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը կոչ է արել չշտապեցնել Բրիտանիային՝ կապված Եվրամիությունից դուրս գալու հետ, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, թե Մոսկվայի հետ հարաբերությունները արագ կկարգավորվեն՝ երկու երկրների համար երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակն անվանելով վնասակար, հայտնում է BBC-ն:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ԵՄ-ի կազմից դուրս գալով Մեծ Բրիտանիան վերականգնում է քաղաքական մեկուսացման իր ավանդույթը: Նրա խոսքով՝ պատմության ընթացքում Մեծ Բրիտանիան միշտ հեռու է կանգնել Եվրոպայից, և երբ այնտեղ բախվել են տարբեր ուժեր, նա «սպասել է և միայն վերջին պահին հասել՝ օգնելով թույլին»: Լ. Շիրինյանի դիտարկմամբ՝ Մեծ Բրիտանիայի այդ քայլից հետո Գերմանիան դառնում է Եվրոպայի կարևորագույն նշանակություն ունեցող պետություն:
Հայաստանը, նրա համոզմամբ, պետք է սխալ չգնահատի իրավիճակը, և համարի ներկայիս նահանջը իբրև ԵՄ-ի տապալում: Վերլուծաբանի դիտարկումների համաձայն, ԵՄ-ն ստատիկ միություն չէ, որ փակ դռների հետևում պարտադրվում է քաղաքացիներին:
ԱՄՆ-ն հարգում է Մեծ Բրիտանիայում անցկացրած հանրաքվեի արդյունքները և հույս ունի Լոնդոնի ուժեղ առաջնորդությանը ՆԱՏՕ-ում, G7-ում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և հակաահաբեկչական կոալիցիայում:
Հայաստան-ԱՄՆ ուղիղ չվերթների իրականացումը պետք է հիմնված լինի տնտեսական և բիզնես գործոնների վրա:
Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատը մերժել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին բանաձևը` ներկայացրած ընդդիմության կողմից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն հունիսի 27-ին ընդունել է ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին և Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի նախկին անդամ, Կալիֆորնիայի Սենատի անդամի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից Էնթընի Պորտանտինոյին։