Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանը երեք ամսով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը երկրում

Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է երկրում արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով երկարաձգելու որոշում՝ սկսած հունվարի 19-ից: Այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիայում արտակարգ դրությունը մտցվել էր 2016 թվականի հուլիսին իրականացված հեղաշրջման փորձից հետո՝ երեք ամիս ժամկետով: Ռեժիմը հինգ անգամ երկարաձգվել է երեք ամիս ժամկետով՝ կառավարության որոշմամբ և խորհրդարանի վավերացմամբ:

Հունվարի 17-ին Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել ևս երեք ամսով: Նիստն անցել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: Դրանից հետո համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս