Թուրքիայի քաղաքացիները տարեկան աշխատում են 1832 ժամ
Թուրքիայի բնակիչները տարեկան աշխատում են 1․832 ժամ։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Aydınlık» կայքը՝ այս մասին հայտնի է դարձել մամուլի ուսումնասիրությամբ զբաղվող «Interpress»-ի անցկացրած հետազոտությունից։
Ուսումնասիրելով «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) տվյալները՝ «Interpress»-ը պարզել է, թե որ երկրում մարդիկ որքան ժամ են աշխատում։
Այսպես, աշխարհում ամենից շատ աշխատում են Մեքսիկայում՝ շաբաթական 43․2 կամ տարեկան 2 հազար 246 ժամ։ Ըստ այս չափանիշի՝ երկրորդ տեղում Կոստա Ռիկան է, որտեղ քաղաքացիները տարեկան աշխատում են 2 հազար 230 ժամ։ Իսկ երրորդ հորիզոնականում Հյուսիսային Կորեան է՝ տարեկան 2 հազար 113 ժամ արդյունքով։
Թուրքիան տարեկան 1832 աշխատանքային ժամով գրավել է այս ցանկի 16-րդ հորիզոնականը։ Իսկ աշխարհում ամենից քիչ աշխատող երկիրը, պարզվում է, Գերմանիան է։ Այստեղ քաղաքացիները շաբաթական աշխատում են 26․4 ժամ, իսկ տարեկան աշխատանքային ժամերի քանակը կազմում է 1․371։
OECD-ի տվյալների համաձայն՝ աշխարհում մարդիկ տարեցտարի սկսում են ավելի քիչ աշխատել։ Օրինակ՝ 2015թ․ Մեծ Բրիտանիայում տարեկան աշխատանքային ժամերի քանակը կազմել է 1700, իսկ 2017թ․՝ 1674 ժամ։