Բաժիններ՝

Ռիո դե Ժանեյրոյում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 15 մարդու

Ռիո դե Ժանեյրոում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Կոպակաբանա լողափին զբոսնող մարդկանց: Տուժել է առնվազն 15 հոգի, այդ թվում՝ չորս երեխա եւ մեկ նորածին, որն ավելի ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է Globo բրազիլական հեռուստաալիքը: Տուժածներից ութին պատահարի վայրից տեղափոխել են հիվանդանոցներ:

Վարորդին բռնել են: Նա 41-ամյա Անտոնիո դե Ալմեյդա Անակիմն է, որը պնդում է, թե ընկնավորության նոպա է ունեցել, բայց ոստիկանությունը դեռ պետք է պարզի պատահածի բոլոր հանգամանքները: Մինչեւ կարգի պահապանների ժամանումը, անցորդները փորձել են հաշվեհարդար տեսնել տղամարդու հետ, բայց իրավապահ մարմինների աշխատակիցները խանգարել են նրանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս