2 թուրք զինծառայող է սպանվել և 3-ն ստացել է վիրավորում Դիարբեքիր նահանգում «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների հետ բախումների հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:
Ավելի քան 4 մլն մարդ է իր ստորագրությունը դրել հայցապահանջի տակ, որը կոչ է անում վերանայել Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները, որտեղ որոշում էր կայացվել լքել միությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նախազգուշացրել է, որ այն օգուտի համար, որը մտադիր է ստանալ Բրիտանիան, նոր հարաբերություններ կառուցելով Եվրամիության հետ, պետք է վճարի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքական իշխանությունները հնարավոր են համարում փոխհատուցում վճարել ռուսական «Սու-24»-ի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքին, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը:
Մեծ Բրիտանիան կտեղեկացնի ԵՄ-ին միությունից դուրս գալու որոշման մասին այն բանից հետո, երբ Լոնդոնը նման որոշում կայացնի, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Երեկ՝ Երևանի ժամանակով ժ. 23.00-ի սահմաններում, 3 պայթյուն է որոտացել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում:
Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնում Թուրքիային՝ կապված Ստամբուլի օդանավակայանում կատարված ահաբեկչության հետ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը ահաբեկչությունից հետո, հայտնում է թուրքական Sabah Daily թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին:
Ստամբուլի մետրոյի Մարմարա գծի գնացքների երթևեկությունը, որը անցնում է Բոսֆորի նեղուցի տակով, կասեցվել է տեխնիկական խնդիրների պատճառով, հայտնում է Anadolu գործակալությունը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի քաղաքացիներին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հարձակում իրականացրածներից մեկը:
Յուրաքանչյուր ցանկացող կարող է անվճար այն կատարել նույնիսկ շահույթ ստանալու համար: Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) ֆեդերալ դատավոր Ջորջ Քինգը հաստատել է սույն դատավեճի կարգավորման շուրջ վերջնական համաձայնությունը:
CPSC-ի տվյալներով՝ առնվազն 36 երեխա է տուժել այդ պահարանների ընկնելու հետևանքով, իսկ զոհերի թիվը հասնում է վեցի:
Volkswagen-ի այն ավտոմոբիլների գնորդներին հասանելիք փոխհատուցումները, որոնցում եղել է վնասակար նյութերի արտանետումների իրական ցուցանիշներն իջեցնող ծրագրային ապահովում, հասել են 15 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային է դարձել ինդուստրիայի համար, տեղեկացնում է BBC-ն:
Նվազագույնը 10 մարդ մահացել է Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած 2 պայթյուններից հետո:
«Ալիևը նորից չի հասկացել, որ քանի Ղարաբաղի կարգավիճակն անկախությամբ չի լուծվում, անիմաստ է ընդհանրապես խոսել որևէ փոխզիջման կամ զիջման մասին, կամ այդ ամենը տեսել է, որ այդ տրամաբանությունն աշխատում է բանակցային գործընթացում, վերադարձել է Բաքու ու Բաքվից հայտարարություններ է անում։ Մենք առաջին անգամը չէ, որ ականատես ենք լինում, որ մի պրոցես տեղի է ունենում բանակցային սեղանի շուրջ, իսկ վերադառնալուց հետո փորձում է վերականգնել իր նախկին դիրքերը։ Ես վստահ եմ, որ նա դա անում է ներքին սպառման համար»։
ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ Ռուսաստանն աստիճանաբար կարող է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական Су-24 ինքնաթիռի համար:
Առաջիկա 15 տարվա ընթացքում աշխարհում մինչեւ հինգ տարեկան 69 մլն երեխա կարող է մահանալ բուժելի վարակներից ու հիվանդություններից, որոնք կարելի է կանխել: Այս մասին են վկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին զեկույցի տվյալները:
«Իմ դիվանագիտական փորձից հասկացել եմ, որ այս հայտարարությունները սովորաբար տարբեր կերպ են մեկնաբանվում և ներկայացվում, ուստի մեզ անհրաժեշտ են հստակ հայտարարություններ։ Ես կսպասեի, որպեսզի Մինսկի խումբը մեկնաբաներ, քանի որ Մինսկի խմբի համանախագահները կապի մեջ կլինեն նախագահ Ալիևի հետ ուղիղ կերպով»։
The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում ԷՄԳ-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է. «Մենք պետք է պատասխանենք այսօրվա մարտահրավերներին, դա նշանակում է, որ մենք պետք է ավելի սերտորեն աշխատենք էներգետիկայի եւ տնտեսության նոր զարգացող ճյուղերի հետ»:
Եվրամիությանը հարկավոր է փոխազդել Ռուսաստանի հետ, քննարկել տարաձայնությունները և համագործակցել, երբ շահերը համընկնում են:
«ԵՄ-ն արժեքների վրա հիմնված միություն է, և երբեմն հենց այդ արժեքները պահպանելու համար, երկրներ կլինեն, որ դուրս կգան: Հայաստանը պետք է ընտրի, թե ինչ կարգի միության անդամ կցանկանա լինել»,- ասում է Լիլիթ Գևորգյանը:
«Անհավասարությունը ոչ անխուսափելի է, ոչ էլ` անհաղթահարելի»,- ասված է զեկույցում: Առավել խոցելի երեխաների վերաբերյալ ավելի ստույգ տվյալներ, համալիր լուծումներ երեխաների խնդիրների հաղթահարման հարցում, նորարար լուծումներ հին խնդիրների լուծման հարցում, ավելի արդար ներդրումներ և համայնքների ավելի մեծ ներգրավվածություն. սրանք են այն միջոցները, որ կօգնեն հավասարեցնել խաղի կանոնները երեխաների համար:
«ՆԱՏՕ-ն չի ծրագրում հարձակվել կամ խախտել Հայաստանի օդային տարածքը, ուստի այս համատեղ մեխանիզմը չի կարելի դիտարկել՝ որպես ՆԱՏՕ-ի դեմ միջոց, քանի դեռ կողմերը՝ Հայաստանն ու Ռուսաստանը, այդ մասին չեն հայտարարել»,- նկատեց Բատու Կուտելիան:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հեռացել է պաշտոնից, հայտնում է APA-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ի հետ պահպանի ամենաջերմ հարաբերությունները Brexit-ից հետո, հայտնում է BBC-ն:
Վաղը մեկնարկում է Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եռօրյա այցը Հարավային Կովկաս:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն այսօր կոչ է արել Եվրախորհրդարանի բրիտանացի «եվրասկեպտիկներին» վայր դնել պատգամավորական մանդատները՝ նկատի ունենալով Brexit-ի արդյունքները:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատության է ենթարկել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին, հայտնում է Hürriyet-ը:
«Հունիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահ երկրների արտգործնախարարները կհանդիպեն և կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները: Կարծիքներ կփոխանակվեն Վիեննայում՝ մայիսին և հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների արդյունքների վերաբերյալ»: