ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը համաձայնեց ժամանակավորապես ֆինանսավորել կառավարությանը
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ԱՄՆ-ի կառավարության աշխատանքների ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Դա վարչակազմին թույլ կտա շարունակել աշխատանքը, սակայն «Սենատում փաստաթուղթն անցկացնելու հեռանկարները կասկածելի են»: Օրինագծով նախատեսված է, որ կառավարությունը կաշխատի մինչեւ փետրվարի 16-ը: Եթե այն ընդունված չլիներ, ապա բոլոր ֆեդերալ գերատեսչությունները պետք է աշխատակիցներին արձակուրդ ուղարկեին հունվարի 20-ից, քանի որ գործող օրենքի ժամկետը լրանում է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: