Բաժիններ՝

Իտալիայի ՆԳՆ-ն անհանգստացած է վարկաքարտի չափի ատրճանակի հայտնվելուց

Իտալիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) տարածքային ոստիկանական վարչություններին նախազգուշացրել է զենքի շուկայում փոքրաչափ ատրճանակի հայտնվելու մասին, որը ծալած վիճակում չի գերազանցում վարկաքարտերի տուփի չափը:

Այդ մասին ասված է Իտալիայի ՆԳ նախարարության հասարակական անվտանգության դեպարտամենտի հաղորդագրության մեջ, որն ուղարկվել է տեղական վարչություններ: Ամերիկյան արտադրության ատրճանակը կշռում է շուրջ 200 գրամ եւ հեշտությամբ տեղավորվում է ափի մեջ, նշված է արտադրողի կայքում:

Ծալվող կառուցվածքը եւ կոմպակտ չափերը՝ ութ սանտիմետր երկարություն, 5,4 սանտիմետր լայնություն եւ 1,2 սանտիմետր հաստություն, թույլ են տալիս այն շփոթել, օրինակ՝ այցատոմսատուփի կամ ոչ մեծ ծխախոտատուփի հետ: Ատրճանակի պահեստատուփը տեղավորում է 5,6 միլիմետր տրամաչափի չորս փամփուշտ, դրա գինն արտադրողի կայքում կազմում է 399 ամերիկյան դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս