Բաժիններ՝

Թրամփը հանդես է եկել Դոնբասի շուրջը բանակցությունները Մինսկից տեղափոխելու օգտին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի իր պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաեւի հետ զրույցի ընթացքում առաջարկել է Մինսկից տեղափոխել Դոնբասի հակամարտության լուծման բանակցությունները։

Ինչպես ասել է Նազարբաեւը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո, Միացյալ Նահանգների ղեկավարը հանդես է եկել բանակցություններն այլ պետության մայրաքաղաք տեղափոխելու օգտին: Նրա խոսքով՝ նախագահները համաձայնել են, որ «Մինսկ-1»-ը փակուղի է մտել կողմերի փոխըմբռնման բացակայության պատճառով, ինչից հետո Թրամփն առաջարկել է բանակցություններն անցկացնել այլ վայրում:

«Սկզբնապես դրանք նախատեսվում էր անցկացնել Ղազախստանում: Պայմանավորվեցինք, որ այս ուղղությամբ կաշխատենք»,- հավելել է Նուրսուլթան Նազարբաեւը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս