Բելգիայի ԱԳՆ-ը Ստամբուլի օդանավակայանի պայթյունից հետո իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Թուրքիայի տարածքում զգոնություն պահպանել, քանի որ կարծում է, որ առաջիկա շաբաթներին ու ամիսներին Թուրքիայում չեն բացառվում ահաբեկչական նոր հարձակումներ:
Հուլիսի 8-9-ը Վարշավայում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն այս ժամանակաշրջանն անվանել է «շատ որոշիչ», երբ ՆԱՏՕ-ն առերեսվում է անվտանգության ոլորտի լրջագույն մարտահրավերներին։ Ենթադրվում է, որ վարշավյան գագաթաժողովը կդառնա որոշիչ՝ մի շարք փոփոխությունների տեսանկյունից։
Մադրիդի 10 բնակելի տներում կատարած կողոպուտի համար Իսպանիայում ձերբակալվել են հանցավոր խմբավորման 23 անդամներ, որոնցից 18-ը Վրաստանից սերվածներ են:
Ադրբեջանական կողմի իրարամերժ հայտարարությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանի սպասելիքները չեն արդարացել, և եթե այդ երկիրը փորձում է փոխել ստատուս-քվոն, պետք է պատրաստ լինի եռակողմ բանակցությունների: Սակայն Ադրբեջանը այդպիսի բանակցությունների դեռևս պատրաստ չէ:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստի վրա աշխատել են Ֆրանսիայի կառավարության և ֆրանսահայ կազմակերպությունների իրավաբանները:
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական պահի ենք հասել»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Նրա գնահատմամբ՝ որքան շարունակվում է այս հակամարտությունը, ռազմական գործողությունների էսկալացիայի ռիսկը մեծանում է:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեպի Հայաստան իր «ուխտագնացությանը» մոտեցավ առավելագույն ազնվությամբ և իր սրտի խոսքն ասաց Հայոց ցեղասպանության մասին՝ անտեսելով իր խորհրդականների և ճառ գրողների քաղաքական հաշվարկները: Նա նախընտրեց իրեն դրսևորել որպես Աստծո ճշմարիտ ծառա, այլ ոչ թե խորամանկ քաղաքական գործիչ…
Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստ են Թուրքիային տրամադրել Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն:
Ռուսաստանը կարող է օգնել Հայաստանին կովկասյան հովազների վերաբնակեցման կենտրոն ստեղծելու հարցում: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ բնական պաշարների և բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկին:
«Հարավային գազային միջանցքը» ՓԲԸ-ն Անդրատլանտյան գազատարի (TAP) նախագծի շինարարության վրա մինչև 2020թ. պլանավորում է ծախսել շուրջ 1,2 մլրդ դոլար (ավելի քան 1,8 մլրդ մանաթ):
Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը: Ըստ Nouvelles d`Armenie-ի՝ «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունները ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի» տեքստը համապատասխանում է Հավասարության և քաղաքացիության օրինագծի տեքստին, որը քննարկվում է Ազգային ժողովում:
«Ինչպես ցույց է տալիս վերջին շրջանի փորձը, Թուրքիայում նման ահաբեկչությունները կշարունակվեն: Ցավալի է, որ եղան անմեղ զոհեր, բայց եթե աշխարհաքաղաքական առումով բնութագրենք, ապա Թուրքիան ստանում է այն, ինչին արժանի է: Նա մտավ Սիրիայի խաղի մեջ, բռնեց ահաբեկիչների կողմը` օգտագործեց նրանց իր նպատակների համար»:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28-ին իրականացված ահաբեկչությունը: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Հայտնի է դարձել Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչության զոհերի մեծ մասի ինքնությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարցազրույց է տվել արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին: Հարցազրույցը վարել է «Ալ-Մայադին»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ղասան Բին Ջադդոն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 29-ին Ժնեւում հանդիպել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերին: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կվերսկսեն համագործակցությունը սիրիական ճգնաժամի լուծման ուղիների որոնման շուրջ:
Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հարցով նոր բանակցությունների անցկացման համար, հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպումից հետո:
«Այս սպառնալիքների դեմ պայքարելու շուրջ քաղաքական կոնսենսուսի ձեռքբերումն ամենաբարդ խնդիրն է: Դա բավարար ռեսուրսներ է պահանջում: Ուելսում գործընկերները պարտավորություն ստանձնեցին բարձրացնել պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ 2%-ի»:
APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Ադրբեջան կայանալիք այցի վերաբերյալ:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել է դեկտեմբերի 1-ից չեղյալ հայտարարել վիզային սահմանափակումները մեքսիկացիների համար:
Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի և Ադրբեջանի Կենտրոնական բանկի ռազմավարական արտարժութային պահուստը 2015 թվականին կազմել է 38 մլրդ 590,8 մլն դոլար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին կառավարության անդամների հետ կայացած խորհրդակցությունում ամփոփել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի արդյունքները եւ հայտնել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման գործընթաց է սկսվում, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությանը:
Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության զոհերի հիշատակի, հայտնում է թուրքական TRT haber հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ նախ ավելի վաղ, սակայն չի նշվում, թե որտեղ և երբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Թուրքիա զբոսաշրջիկների այցելությունների վրա սահմանված արգելքը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Երկու երկրների հարաբերությունների կարգավորման առաջին քայլն արված է, բայց ինչպես նշեց Ռ. Սաֆրաստյանը՝ այստեղ շատ կարևոր է երկու առաջնորդների դեմքը պահպանելը, որովհետև երկուսն էլ հանդես եկան շատ սուր հայտարարություններով: Ի՞նչ է ենթադրում երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը. ըստ Ռուբեն Սաֆրաստյանի`դա կապված է տնտեսական գործընթացների հետ: