Բաժիններ՝

Բարաք Օբաման կարող է 2018 թվականին վերադառնալ քաղաքականություն. Newsweek

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման կարող է 2018 թվականին քաղաքականություն վերադառնալ: Այդ մասին հայտնել է Newsweek-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրներ: «Այն բանից հետո, երբ Օբաման հեռացավ Սպիտակ տնից, ամբողջ տարվա ընթացքում շատ զբաղված էր:

Ընդ որում՝ նա ջանում էր որքան հնարավոր է քիչ հայտնվել հանրության առջեւ»,- գրում է հրատարակությունը: Բացառված չէ, որ այս տարվա ընթացքում Օբաման ակտիվ մասնակցություն կունենա երկրի քաղաքական կյանքին եւ կօգնի Դեմոկրատական կուսակցությանը՝ վերադարձնելու ժողովրդականությունը: 2017 թվականին ԱՄՆ-ի նախկին առաջնորդը ճանապարհորդում էր աշխարհում, ինչպես նաեւ հազվադեպ մասնակցում տարբեր միջոցառումների: Իր ելույթներում նա աշխատում էր չհիշատակել ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի անունը՝ սոսկ գանգատվելով, որ «ներկայում ԱՄՆ-ում անսովոր ժամանակներ են սկսվել»:

Ընդ որում նա քննադատել է Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու եւ Օբամայի կողմից գործի դրված առողջապատության ծրագիրը դադարեցնելու ԱՄՆ-ի նախագահի որոշումը: Ինչպես նշում է հրատարակությունը, պաշտոնաթողության մեկ տարվա ընթացքում Օբաման սկսել է էլ ավելի մեծ ժողովրդականություն վայելել ամերիկացիների շրջանում, նրա վարկանիշը կազմում է 60 տոկոս այն դեպքում, երբ Թրամփը նախագահության մեկ տարվա ընթացքում կորցրել է ԱՄՆ-ի քաղաքացիների աջակցությունը: Դեռ Սպիտակ տնից հեռանալիս Օբաման ակնարկել էր, որ չի պատրաստվում լիովին հրաժեշտ տալ քաղաքականությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս