Ամերիկացի սենատորի «անտեսանելի ակնոցը» կատակների առիթ է դարձել Twitter-ում
Ամերիկացի սենատոր Օրին Հեթչը ծիծաղեցրել է ինտերնետ-օգտատերերին՝ փորձելով գոյություն չունեցող ակնոցը հանել Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ: Տեսանյութի համապատասխան հատվածը Twitter-ում հրապարակել է լրագրող Ջոնաթան Լեւայնը:
Մեկ օրից էլ պակաս ժամանակում հրապարակումն ավելի քան 60 հազար ռեփոստ է հավաքել։ Օգտատերերը կատակել են քաղաքական գործչի վրիպելու վրա եւ այն ենթադրությունն արել, որ ավելի ուշ նա մաքրել է իր անտեսանելի ակնոցը եւ այն կրկին դրել:
Սենատորի ներկայացուցիչները չեն շփոթվել եւ պատմել են, որ Հեթչը թեստավորել է անտեսանելի ակնոցը, որն առայժմ վաճառքում չկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
WATCH: Sen. Orrin Hatch removes a pair of glasses he’s not wearing pic.twitter.com/QXCCb4RHzn
— Jon Levine (@LevineJonathan) 16 января 2018 г.